8259 դիտում
08:59 18-12-2019
Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել, 6 անձ՝ 103 թաղման նպաստ. ՀՊ բացահայտումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ:
Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում և ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ:
Բացահայտվել են նաև մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17580 դիտում
10:05 29-01-2019
Մեկ անձը 5 անգամ թաղման նպաստ է ստացել․ բացահայտում․ «Ժողովուրդ»
21804 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
14222 դիտում
16:48 16-01-2020
Թաղման նպաստ կվճարվի նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»