211652_close_icon
views-count1403 դիտում article-date 20:44 18-12-2019

Թալինի ոստիկանները բացահայտել են Օթևան համայնքում կատարված յուրացման ու պաշտոնեական կեղծիքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ համայնքապտերանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017 թվականին ձևակերպել են որպես համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված կարգով աշխատավարձ են դուրս գրել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը համայնքապետի կնոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվին փոխանցվել է 1 միլիոն 530 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր