47678 դիտում
20:22 19-12-2019
Կոտայքի «մեծն» մարզպետն իրեն համարում է արտոնյալ ու «իր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն է նկատում». այստեղ են ասում «աշխարհ, կանգնիր, իջնող կա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով ամենուր խոսում է անօրինությունների ու ամենաթողության մասին, ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ մարզպետի անձնական էգոն բավարարող ավտոմեքենան՝ իր իսկ անվան սկզբնատառերը պարունակող պետհարամանիշով (RP), անցնելով մայթեզրը, կայանել է կանաչապատ գոտում կամ վերջինիս ծառայողական մեքենան, ժողովրդի լեզվով ասած, «պրոծիվ» է երթևեկում։
Հետաքրքիր է՝ մարզպետն արտոնյալ է և իր աչքի գերանը թողած՝ ուրիշ աչքի փո՞ւշն է նկատում, թե՞ դրանով փորձում է սեփական անգործությունն ու անօրինությունները քողարկել այլոց վրա ցեխ շպրտելով։
Բացի այդ, վերջինս, երբ որևէ անօրինության մասին է խոսում, նախ պետք է հիշի իրեն և իր հարազատ «օրինապաշտ» եղբորը, ով Կոտայքի մարզը դարձրել է Սիցիլիա՝ օրը ցերեկով կնոջ աչքերի առաջ դաժանաբար ծեծելով բանակի սպային։
Ի դեպ, ծեծված սպան ամիսներ շարունակ այդ մասին մամուլով աղաղակում էր, մինչդեռ իրավապահ մարմիններից ոչ մեկն այդպես էլ ուշադրության չարժանացրեց այս դեպքը։
Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն այդպես էլ պատասխանատվության չկանչվեց։
Հասարակությանը ֆեյքնյուզերով և ֆեյք էջերով չես խաբի, մարդիկ ապրում են ռեալ կյանքում և Կոտայքի մարզի բնակիչների համար ակներև է, թե ով է մարզում հովանավորում անօրինություններն ու խրախուսում յուրայիններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+