1366 դիտում
16:31 20-12-2019
Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները. ՖՈՏՈՌԵՊՈՉՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում ամփոփվեցին Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները:
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել լավագույն ծառայողների աշխատանքը և արժևորել փրկարարի մարդասիրական գործունեությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են բոլոր անվանակարգերում ներկայացված ծառայողների և ստորաբաժանումների վերաբերյալ ներկայացված նյութերը: Անվանակարգերում առաջադրված բոլոր փրկարարները հանձնաժողովին անձամբ ներկայացրել են տարվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները և գործունեության արդյունքները:
Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել.
«Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը, ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ինչպես նաև` փ/ծ ավագ Բագրատ Էդուարդի Եղիազարյանը, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության №5 ՀՓՋ օղակի հրամանատար:
«Լավագույն փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ ավագ ենթասպա Աղասի Տիգրանի Ավետիսյանը` ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ:
«Լավագույն լեռնափրկարար» անվանակարգում հաղթեց փ/ծ ավագ Ռոման Էդվարդի Խաչատրյանը` ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ:
«Լավագույն ջրափրկարար» անվանակարգում` փ/ծ ավագ Նարեկ Յուրիկի Բաբայանը` ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ:
«Լավագույն հերթափոխի պետ» անվանակարգում` փ/ծ ենթասպա Արսեն Ժիրայրի Ավագյանը` ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի ՀՓՋ հերթափոխի պետ:
«Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգում` փ/ծ կապիտան Հայկ Մանվելի Դավթյանը` ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ խմբի պետ:
«Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՓԾ Լոռու ՄՓՎ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
«Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը:
«Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը:
Փրկարարի անձնվեր աշխատանքը գնահատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, և խրախուսում է բոլոր փրկարարներին էլ ավելի կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները` ի շահ Հայաստանի Հանրապետության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
17:24 19-02-2024
Պարգևատրումներ ՆԳՆ Փրկարար ծառայությունում․ գնահատվում են լավագույնները
24458 դիտում
10:00 19-08-2019
Արմավիրի մարզում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՉՐՏԱԺ
Այս բաժնից
742 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
895 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
697 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը