211652_close_icon
views-count215017 դիտում article-date 21:21 21-12-2019

Ուղղակի ապշում եմ, թե ոնց են վերջին 1-1,5 տարում շատ-շատերը ուրացել միասին կերած հացը. Մհեր Ղալեչյան

Լրագրող Մհեր Ղալեչյանն իր ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/mher.ghalechyan/posts/2472667959453509]էջում [/url]գրել է. «2000-ականների կեսերին, Ռազմական ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա զանգել էր մեզ, հեռախոսը ես վերցրի, սկսեց հայհոյել: Ինչ որ հոդված էր, դուրը չէր եկել: Անունը չեմ նշում, դա կարևոր չէ: Մեկ-երկու հոգի գիտեն այս պատմությունը: Բնականաբար, մենք այդ պաշտոնյայի արարքի մասին հրապարակել էինք: Ու հրապարակմանը արձագանքեց այն ժամանակվա Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և պատժեց այդ պաշտոնյային: Չեմ հիշում, հանել էր գործից, թե՝ նկատողություն տվել, բայց մի բան արել էր: Դրանից հետո Վ. Գասպարյանը գործընկերներիս միջոցով ինձ փոխանցեց Երուսաղեմում օրհնված մի հատ մոմ: Տարբեր կերպ կարելի էր այդ ժեստը որակել, միգուցե՝ մեղքի ընդունում, կամ՝ հաշտություն կնքելու, կամ՝ ներողամիտ լինելու, կամ՝ միջադեպը ավարտված համարելու, չգիտեմ, բայց ես ընդունեցի այդ ժեստը: Մոմը վերցրի: Չգիտեմ էլ, դժվար ինքը հիշի այդ պատմությունը, անցել գնացել է, եսիմ ինչ բան չէր, բայց այդ ժեստը մնաց իմ գիտակցության մեջ: Դրանից հետո Վլադիմիր Գասպարյանի մասին շատ բարդ էր ինչ որ բան գրել, աշխատում էի հնարավորինս կոռեկտ գրել, կամ՝ չափած ձևած քննադատել, իսկ քննադատության առիթներ եղել էին, թեկուզ՝ Հայկ Գևորգյանի, կամ Սարի թաղում լրագրողների ծեծի դեպքերը: Կամ՝ եթե գրելու բան կա, ասում եմ, թող ուրիշը գրի, քննադատի: Կամ որ գրում էի, հազար անգամ ստուգում էի: Քանի՞ տարի է անցել, մի 15, բայց մինչև հիմա այդ մոմը ես գնահատում եմ որպես մարդկային վերաբերմունքի օրինակ: Կյանքումս իրեն չեմ տեսել: Չեմ խոսել: Տվածն էլ փող չէր, ոսկեղեն չէր, թանկարժեք ինչ որ իր չէր, ընդամենը մի հատ մոմ, 10-20 դրամ նոմինալ արժեքով, բայց մեջը կար մարդկային տարրը: Դա էր ամենակարևորը: Նույնիսկ հիմա, երբ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանքներ են ներկայացրել, նրան վերագրվում են տարբեր հանցանքներ, ղալաթներ, դղյակ-մղյակ, մեկ է, մի տեսակ ցավ եմ ապրում, հոգեբանորեն այդ ժեստը, այդ մոմը ճնշում է: Ինչի՞ եմ այս ամենը պատմում. ես ուղղակի ապշում եմ, թե ոնց են վերջին 1-1,5 տարում շատ-շատերը ուրացել միասին կերած հացը, միասին անցած ճանապարհը, ոնց են մարդիկ իրենք իրենց անցյալը ուրանում, ոնց են ատելությունից, փողից, պիցցայի կտորից կուրացած, վրա տվել մարդկանց վրա, որոնց հետ պայքարել են, ծեծ են կերել, նստել են, հազար ու մի դառնություն ապրել, ոնց են իրենց մեջ ոչնչացրել մարդկային տարրական ամոթի, էթիկայի, բարոյականության բոլոր պաշարները: Ասում ես՝ լավ, քննադատում ես, սատանան քո հետ, բայց ինչի ե՞ս էդ մարդուն զրպարտում, ինչի՞ ես ընտանիքին կպնում, ինչի՞ ես մտնում նրանց անկողինը քրքրում, արա, իրար հետ մի ընտանիք եք եղել, մի կտոր չոր հացը իրար հետ էիք ուտում, ինչի՞ ես այդպիսի էժանագին ստատուս գրում, ինչի՞ ես ստում, ինչի՞ ես լայքում իր հասցեին հայհոյանքը... Իրա հարկի տակ հազար անգամ դու ես պատսպարվել, մի էդքան էլ՝ քո հարկի տակ, էդ ընդհանրապես հաշիվ չի՞: Պատասխան չկա: Կամ էլ սկսում ա զառանցել. դու հլը չգիտես, սրանք ինչի են ընդունակ, չգիտես, ու բերում ա դավադրությունների մի հարյուր հատ կծիկ է աչքդ կոխում: Ես մի մոմի պատճառով եմ մի հատ սահման գծել ու աշխատում եմ չանցնել, բա քո սահմանը ո՞րն է: Դու քո ընկերոջը, գաղափարակցին, զինակցին ուրանալով, ագահության բուղը փչելով, նրանց հրեշ ներկայացնելով, ասում եմ՝ չես հասկանո՞ւմ, որ դրանով քեզ ես հրեշ սարքել: Ո՞նց ես դու քեզ հայելու մեջ նայում: Ո՞նց ես երեխաներիդ աչքերի մեջ նայում: Ի՞նչ ես ասում իրենց. ասում ես, էսօր մի հատ նենց ինֆո եմ սլիվ արել, էդ ոչխարին հեսա տռաս կհանեն: Ոչխարն էլ այն մարդն է, որի հետ միասին դուբինկայի հարվածներ են կերել, սափրագլուխների քացու տակ ընկել, միասին բարձրախոսով քայլել փողոցներում, մարդկանց կոչ արել չմնալ տանը, դուրս գալ հանրահավաքի, դուրս գալ երկիր փրկելու, մարդասպաններին երկրից քշելու: Ձեր սահմանը ո՞րն է: Ես որևէ անուն չեմ նշել, զերծ եմ մնացել ինչ որ մեկին հիշատակել: Բայց էդ ինչ որ մեկերն էլ են սա կարդալու: Կարդալու են, ու վաղը մի հատ թույն ստատուս են գրելու իրենց նախկին գործընկերոջ, բարեկամի մասին: Իսկ մոմը մինչև հիմա պահում եմ: Որպես սթափության և բանականության սահմանագիծ»:

Նմանատիպ նյութեր