211652_close_icon
views-count86268 դիտում article-date 10:54 23-12-2019

3-ամյա հրաշք փոքրիկ աղջնակի հարազատները դիմում են Արսեն Թորոսյանին. «Աչքերդ լայն բաց ու չփորձես պարտակել Արարատի հիվանդանոցի որոշ «ղասաբ» բժիշկների հանցանքը, որոնց պատճառով մեր հրեշտակը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Գագիկ Թառոյանն ու Ջուլիետա Համբարձումյանը սպասում են, թե երբ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխանելու, թե ինչի Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով իրենց առողջ, կենսախինդ թոռնիկը՝ 3-ամյա Ադրիանա Թառոյանը մահացավ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի տատիկն ու պապիկն ասում էին. «Շատ էինք լսել, որ «Արարատ» բժշկական կենտրոնում որոշ բժշիկներ առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ: Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա: Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում: Ո՞վ է պատասխան տալու: Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային: Ճիշտ է, մենք այլևս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից: Ինչո՞ւ չենք բողոքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից: Այնտեղի բժիշկներն իսկապես հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին մեր հրաշքի կյանքը, բայց, ցավոք, Արարատի հիվանդանոցում արդեն իրենց սև գործն արել էին: Անգամ երեխայի մահից հետո մենք մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալութունն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ գլխավորից մինչև բժիշկ ու սանիտար: Շնորհակալություն ենք հայտնում նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին, ովքեր օբյեկտիվ նախաքննություն են իրականացնում, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ մեղավորներ որ կան՝ դա գաղտնիք չէ: Ու այդ մեղավորները Արարատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Սարդարյանն ու նրա նման մի քանի ոչ «վայ բժիշկներն» են»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Օնիկ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր