211652_close_icon
views-count3164 դիտում article-date 18:41 23-12-2019

2020 թվականի հունվարից Կոտայքի մարզի 4 դպրոցներ կջեռուցվեն լոկալ ջեռուցման համակարգերով

2020 թվականի հունվարից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու: Կոտայքի մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտան, Գետամեջ, Փյունիկ, Արտավազ, հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր