211652_close_icon
views-count3635 դիտում article-date 14:06 24-12-2019

Երևանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից: Առաջին համերգի ընթացքում Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 1798 թ. գրված «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար» ստեղծագործությունը: Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Ռիմա Միրզոյան (ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Սիփան Թորոսյան (թավջութակ): Համերգի հատուկ հյուրերն են Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և ԵՊԿ ուսանողուհի Մարիա Մաճկալյանը (ջութակ): Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից: Առաջին համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգաշարը կշարունակվի նաև 2020 թվականին:

Նմանատիպ նյութեր