1563 դիտում
10:24 25-12-2019
Տուրիստը գոհ է, ուրեմն լա՞վ է. էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի մակարդակը ցածր է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների խիստ պակասը:
Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի քմահաճույքով, ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով: Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ գործատուն:
Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ և այլ տարատեսակ զբոսաշրջեկային իզմերի, Հայաստանը, նախ և առաջ, ճանաչողական, պատմամշակութային զբոսաշրջության դասական երկիր է: Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան-էքսկուրսանտ, Հայաստան-արտասահման շփման առաջնագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային և ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7198 դիտում
19:19 28-06-2014
Մեկօրյա էքսկուրսիոն ծրագիր` դեպի Արագածոտնի մարզ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»