4406 դիտում
10:39 26-12-2019
Հուսահատության Գազելներից ելք կա՞․ իրավիճակի վատթարացումը բերելու է անդառնալի կորուստների․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլևս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլևս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլևս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձևով Երևանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:
Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետև տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային և ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» և «ոչ պիկ», Երևանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիևյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որևէ տրանսպորտով:
Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, և դրանք ամենևին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետև գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու:
Իհարկե, կան նաև «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետև գալիս են, երբ իրենց հարմար է և ուղևոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: (Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն):
Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետև և՛ միլիոնատերերն են ուրիշ, և՛ տրանսպորտը: Երևանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ Ժնև չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտոբուսների, այլև տրոլեյբուսների և տրամվայների զարգացած ցանցեր:
(Այսօրվա երևանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյբուսները ոնց որ դինոզավրեր լինեն): Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք և անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ: Ժամանակն անցել է:
Բայց ժամանակը շարունակում է անցնել, և իրավիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնալի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշխանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը՝ 850 հազար դոլարով: (Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում): Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երևանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով։ Վերջին հույսը օլիգարխների նվիրատվություններն են: Կամ գուցե շեյխերի՞»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2697 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
5935 դիտում
14:13 05-03-2017
Հուսահատության այս շղթայից ելք կա. Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2362 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»