75722 դիտում
11:37 26-12-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի քաղաքապետը ընտրություններին մեզ սարեր էր խոստանում, իսկ հիմա «իրեն գցում է դոդերի բախչեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բնակիչ Սեդրակ Համբարձումյանը առավոտյան ժամը 08:30-ին աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի պատից սալիկները պոկվել ու վնասել են իրեն պատկանող Opel մակնիշի 34 RC 204 համարանիշի ավտոմեքենան:
Քաղաքացին դեպքի մասին տեղեկացրել է Աբովյանի քաղաքապետարան, սակայն այնտեղից մի դարակազմիկ պատասխան ե տվել, թե՝ «Դա մեր տիրույթում չի, մենք ոչինչ չենք կարող անել, դիմիր համատիրություն»:
Քաղաքացին էլ դիմում է համատիրություն, այնտեղից էլ պատասխանում են, թե՝ «Դա մեր տիրույթում չի, դիմիր քաղաքապետարան»:
Մինչդեռ, թե՛ տուժած քաղաքացին, թե բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում շենքի պահպանման, աղբահեռացման համար, իսկ Աբովյանի քաղաքապետարանն ու համատիրությունը «մուկն ու կատու են խաղում»:
Թե մուկն ով է, կատուն՝ ով, երևի կիմանա Աբովյանի Մեծն քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով, ըստ ահազանգած քաղաքացիների, քաղաքապետի քարոզարշավի ժամանակ բնակիչներին այնպիսի խոստումներ էր տալիս, որ Աբովյանը դարձնելու է Շվեյցարիա, որ նույնիսկ Երևանի Հյուսիսային պողոտայի ապրողները իրենց տները վաճառելու ու գալու են բնակություն հաստատեն Աբովյանում:
Հիմա, որ ասենք՝ էդ խոսքերը լրիվ օդ էր, քաղաքապետը կասի՝ պատվեր եք կատարում: Ինչ պատվերի մասին է խոսքը: Ընտրություններին տղամարդու նման խոստացել ես, որ կանգնես բնակչի թիկունքին, հիմա խոստումդ դրժում ես ու հիմա քո համապատասխան վարչությունների աշխատակիցները պետք է այստեղ լինեին և միջոցներ ձեռնարկեին հետագա սալիկների թափման դեմն առնելու ուղղությամբ, ինչպես նաև օգնություն ցուցաբերեին տուժած քաղաքացուն»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Միայն գոհ ենք Աբովյանի ոստիկանությունից ու հրշեջ-փրկարարներից, ովքեր օպերատիվորեն արձագանքեցին մեր ահազանգին ու ժամանեցին դեպքի վայր, իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները լրիվ մեզ փորձում են դոդի տեղ դնել, «իրենց էլ գցում են դոդերի բախչեն»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին, թե՝ բա ինչու պետք է քաղաքապետարանը փոխհատուցում անի, բնակիչներն ասում էին. «Մենք հավատացել ենք քարոզարշավի նրա ելույթներին ու էդ հավատով այսօր զանգահարեցինք քաղաքապետարան, բայց էնտեղից արժանացանք քար անտարբերության»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
13705 դիտում
11:36 02-04-2014
Կոտայքի մարզում BMW-ի վարորդը, իրեն «գցելով դոդերի բախչեն», փորձում էր մոլորեցնել ճանապարհային ոստիկաններին