43257 դիտում
21:20 05-07-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ըստ դեպքի վայրի հավաքվածների հայտնածի՝ Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները մոտոցիկլավարին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա նոր կանչ ստանալով՝ վերադարձել են դեպքի վայր և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Toyota»-ի վարորդին. վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանն ու կրտսեր պարեկ Հարություն Ավետիսյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ դեպքի վայր են ժամանել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը և քաղաքապետի տեղակալներ Դավիթ Զիրոյանն ու Արթուր Մովսիսյանը։
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Toyota»-ի վարորդը, քանի որ մոտոցիկլը գլխավոր ճանապարհով ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը, այդ տեղեկությունը նախաքննության ընթացքում կա՛մ հաստատվելու է, կա՛մ հերքվելու է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը մոտոցիկլավարի ծննդյան օրն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+