3819 դիտում
10:53 27-12-2019
Մեր պատմությունը գնահատելու հարցում հասարակական կոնսենսուս չկա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս զրուցում էի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, և նա ինձ հայտնեց, որ Հայոց պատմության նոր քառահատոր ակադեմիական հետազոտության մեջ ինստիտուտը որոշել է կանգ առնել 1991 թվականի վրա: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում. վերջին 28 տարվա իրադարձությունների հիմնական դերակատարները հիմնականում ողջ-առողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), կան քաղաքական ուժեր, կան բազմաթիվ մարդիկ, որոնք խիստ շահագրգռված են, որ այդ իրադարձությունները ներկայացվեն այս կամ այն կերպ: Նման պայմաններում պարզապես անհնարին է խիստ գիտական, չեզոք, անաչառ շարադրանքը, որովհետև հասարակության մեջ չկա կոնսենսուս, թե ինչպես է պետք գնահատել մեր պատմության այս վերջին ժամանակահատվածը: Օրինակ, 1992-94 թվականները «ցրտի-մթի» տարինե՞ր էին (քոչարյանական քարոզչության թեթև ձեռքով), թե՞ մեր ժողովրդի հաղթանակի տարիներ: Ավելին՝ եթե նույնիսկ այս պահիս կա ձևավորված հասարակական կարծիք կոնկրետ իրադարձության կամ երևույթի վերաբերյալ, ապա կարելի է փաստել, որ այդ կարծիքն էլ է խիստ փոփոխական:
Ճիշտ նույն ձևով «Մարտի 1-ի» վերաբերյալ հեղափոխությունից առաջ մի բան է դասագրքերում գրվել, հեղափոխությունից հետո, հավանաբար, կգրվի մեկ այլ բան: Ընդ որում, ենթադրում եմ, «պլյուսն» ու «մինուսը» տեղերով կփոխվեն:
«Մարտի 1-ը» դեռ ոչինչ՝ Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը և, հետևաբար, պատմաբանների մոտեցումները փոխվում են նրանից, թե ինչպիսի հարաբերություն ունի օրվա իշխանությունը Դաշնակցության հետ՝ մերթ 1918-20 թվականները մեզ մոտ մաքուր «ավազակապետություն» էր, մերթ՝ երկնային դրախտ:
«Ապրիլյան պատերազմի» հարցում նույնպես վերաբերմունքը պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով՝ այժմ խնդիր կա պաշտոնական մակարդակով ապացուցելու, որ ամեն ինչ գողացած էր, զենք-զինամթերք չկար, զինվորները կռվում էին բահերով և ընդհանրապես դա «պայմանավորված պատերազմ» էր, բայց բացառված չէ, որ, ասենք, հինգ տարի հետո սկսեն խոսել այն մասին, թե որքան իմաստուն էր և հեռատես այն ժամանակվա քաղաքական ու զինվորական ղեկավարությունը:
«Հոկտեմբերի 27»-ն, իհարկե, կոնկրետ հանցագործություն է, որի կատարողները հայտնի են, իսկ կազմակերպիչներն ու հովանավորները՝ ոչ: Հայաստանի բոլոր քաղաքացիները, աշխարհի բոլոր հայերը ցանկանում են, որ դատարանի առջև կանգնեն նաև նրանք, ովքեր դրդել են ահաբեկիչներին և նպաստել ոճրագործությանը: Իսկ որ նման մարդիկ կան, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Բայց ես խիստ թերահավատ եմ, որ այս պահիս հնարավոր է ճշմարտությունը պարզել: Կլինեն լրագրողական հոդվածներ, ֆեյսբուքյան «ստատուսներ», հարցազրույցներ, քննարկումներ, տարբեր մարդիկ իրենց և իրենց խմբի շահերից ելնելով առաջ կքաշեն այս կամ այն վարկածը: Գործընթացն այսպիսով լինելու է զուտ քաղաքական: Արդյո՞ք դա նպաստելու է հանցագործության բացահայտմանը: Գուցե հակառա՞կը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
22:06 20-01-2021
«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան
2692 դիտում
10:25 22-08-2019
Ամուլսարի հարցում կոնսենսուս չկա․ իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից. «Ժամանակ»
1208 դիտում
11:53 24-06-2022
Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2119 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»