ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետին են ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ ցուցադրվում է տարվա գլխավոր ձեռքբերումը՝ «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես է վայրէջք կատարում 3 ինքանթիռ: