Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ. ՊՆ խոսնակ
Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և կիսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութվով, որին կից գրված է․
««Սու-30СМ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։