211652_close_icon
views-count1755 դիտում article-date 17:58 27-12-2019

Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին Քրեակատարողական ծառայությունն ամփոփում է բազմաթիվ հաջողություններով և ձեռքբերումներով։ Համակարգված և նպատակուղղված աշխատանքի, ծառայողների և աշխատակիցների նվիրվածության արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել քրեակատարողական համակարգի գործունեության մի շարք ոլորտներում` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Այնուամենայնիվ, շատ են նաև անելիքները, որոնց լուծման համար մեզնից պահանջվում է մշտարթուն և խստապահանջ վերաբերմունք, զգոնություն և սրտացավություն: Հուսով եմ, որ մեր նվիրյալների ջանքերով հաջորդ տարում ևս նոր թափ կհաղորդվի քրեակատարողական համակարգում ընթացող արմատական բարեփոխումներին, կյանքի կկոչվեն նոր ձեռնարկումներ և ծրագրեր։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին մեր պետության համար լինի խաղաղության, վստահության և արարումների տարի, բարօրություն բերի մեր երկրին: Կալանավորված անձանց և դատապարտյալներին մաղթում եմ շուտափույթ վերադարձ ընտանիք և դեպի անազատություն տանող բոլոր ուղիներից զերծ մնալու խոհեմություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր