211652_close_icon
views-count6570 դիտում article-date 21:57 27-12-2019

Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը. Նաիրա Զոհրաբյան

Դատարանը փոխել է սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/n.zohrabyan/posts/617877365699325]էջում[/url] գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը Այսօր դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։ Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»։

Նմանատիպ նյութեր