3166 դիտում
17:11 30-12-2019
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: «[url=https://armenpress.am/arm/news/1000538.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
«Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: Այցելության ընթացքում մեր ներկայացուցիչները ստուգել են անձանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և օգնել պահպանել կապը ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:
2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Ղազարյանը 2018 թվականի օգոստոսի 12-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր և հայտնվել Ադրբեջանում: Ավելի ուշ, Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ:
Նմանատիպ նյութեր
1896 դիտում
16:09 16-02-2021
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերիներին
1804 դիտում
21:09 10-12-2022
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Sputnik Արմենիա
1645 դիտում
16:47 11-05-2021
ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»