211652_close_icon
views-count5445 դիտում article-date 23:06 30-12-2019

Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ «[url=https://armenpress.am/arm/news/1000560.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը: Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Նմանատիպ նյութեր