211652_close_icon
views-count5196 դիտում article-date 21:53 02-01-2020

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ և ԱՄՆ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, հայտնում է Tass-ը։ «Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները»,-ճշտել են աշխատակազմից։ Էրդողանը Թրամփին ասել է, թե Թուրքիան իբրև թե անհանգստացած է Իրաքում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակման դեպքով։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն այսօր հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է թուրքական զորք ուղարկել Լիբիա։

Նմանատիպ նյութեր