2814 դիտում
20:08 04-01-2020
ԱՄՆ-ում մեկնարկել է 2020 ընտրական տարին
ԱՄՆ-ում սկսվեց 2020 ընտրական տարին: Իսկ տարին սկսվեց բաժանումով: Ջուլիան Կաստրոն, որը երկրի նախագահի պաշտոնի համար լատինամերիկյան ծագումով միակ թեկնածուն էր, դուրս եկավ ընտրապայքարից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5231470.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հարցումների ցածր ցուցանիշների պատճառով ընտրապայքարից նրա դուրս գալուց հետո դեմոկրատները դեռեւս ունեն 14 թեկնածու: Առաջին տեղերում գտնվող սենատոր Բերնի Սանդերսը, որը տարեվերջին հաղթահարեց սրտի կաթվածը, ցույց չի տալիս իր պայքարը դադարեցնելու նշաններ:
Ընտրարշավի համար դրամահավաքի ծավալներով Սանդերսն առջեւում է: Անցած երեք ամիսների ընթացքում նրա ընտրարշավին է փոխանցվել մոտ 35 միլիոն դոլար: Սակայն Սանդերսը այն մի քանի սենատորներից է, որոնք սպասում են տեսնելու համար, թե Սենատն արդյոք իմփիչմենթի կենթարկի նախագահ Թրամփին: Այդ դեպքում է Սանդերսը պատրաստ հրաժարվել ընտրապայքարից:
Նրա նման է մտածում սենատոր Քորի Բուքերը, ում համար, իր խոսքերով ասած, երկրորդական է դառնում այս ընտրարշավը, երբ խոսքը գնում է ներկա նախագահին անվստահության քվե հայտնելու մասին:
Իմփիչմենթի հարցը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ առաջնային տեղ զբաղեցնող թեկնածու Ջո Բայդընին: Նախկին փոխնախագահ Բայդընին ներկա նախագահ Թրամփը հորդորում է վկայություններով հանդես գալ իմփիչմենթի դատավարության ժամանակ` կապված ուկրաինական գազի ընկերություններից մեկում իր որդու խաղացած դերի մասին: Սա մի քայլ է, որը կարող է Թրամփի նկատմամբ մեղադրանքներից շեղել մարդկանց դեպի Բայդընը:
Բայդընն ասում է, թե ինքը կենթարկվի դատարանին, եթե այն որոշի, որ ինքը պիտի հանդես գա վկայություններով: Սակայն ասում է նաեւ, թե ինքն իրեն չի դիտարկում որպես վկա: ‘’Ես չունեմ մեծ տեղեկություններ այդ առնչությամբ’’, ասել է Բայդընը, որը վերջին հարցումների տվյալներով շարունակում է գլխավորել թեկնածուների շարքը: Ըստ վարկանիշի ցուցանիշների, նրան հետեւում են Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը ու Փիթ Բութիջիչը:
Դեմոկրատների հաջորդ բանավեճն անցկացվելու է հունվարի 14-ին:
Նմանատիպ նյութեր
3188 դիտում
14:45 21-11-2018
ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը
1328 դիտում
14:45 03-04-2017
Ընտրական օրենսգրքով ներդրված նորույթները ընտրական գործընթացը դարձրին ազատ, թափանցիկ ու բաց. ԱՊՀ դիտորդ
Այս բաժնից
796 դիտում
17:08 07-02-2025
Սան Պաուլուում ինքնաթիռն ընկել է ավտոբուսի վրա. կան զոհեր
3907 դիտում
17:00 07-02-2025
ՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում
574 դիտում
15:40 07-02-2025
Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության պատճառով արտակարգ դրություն է հայտարարել