211652_close_icon
views-count1274 դիտում article-date 14:45 03-04-2017

Ընտրական օրենսգրքով ներդրված նորույթները ընտրական գործընթացը դարձրին ազատ, թափանցիկ ու բաց. ԱՊՀ դիտորդ

«Շատերն ասում են, թե իշխող կուսակցությունը կիրառել է վարչական ռեսուրս: Բայց ես ուզում եմ ասել, որ դա նորմայի մեջ էր, այդ ամենը նորմայի սահմաններում էր: Բոլոր երկրներում է այդպես»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ ներկայացնելով ապրիլի 2-ին Հայաստանում կազմակերպված ԱԺ ընտրություններում իրենց դիտարկումները: Լեբեդևը նշեց, որ ԱՊՀ դիտորդներն այցելել են 1215 ընտրատեղամասեր, ընտրություններին հետևում են դեռևս մարտի 18-ից, հնարավորություն են ունեցել դիտարկել նախընտրական քարոզչության շրջանը, ուսումնասիրել նոր Ընտրական օրենսգիրքը, որը բավական մեծ թվով նորույթներ էր պարունակում: «ԱՊՀ երկներից որևէ մեկում չկան նման նորույթներ, որոնք ներառված էին ՀՀ ԸՕ-ում, ուստի մենք մեծ հետաքրքրությամբ սպասում էինք, թե ինչպես են դրանք դրսևորվելու ընտրական գործընթացում: Ընտրական օրենսգրքով սահմանված նորույթները քվեարկության և, առհասարակ, ընտրական գործընթացը դարձրին ազատ, թափանցիկ ու բաց»,- ասաց Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հիացմունքով նկատեց, որ Հայաստանը թափանցիկության, բաց լինելու առումով գերազանցեց նույնիսկ որոշ արևմտյան երկրներին, որոնք «սովորեցնում են, թե ինչպես պետք է անցկացնել ընտրությունները»:

Նմանատիպ նյութեր