6018 դիտում
16:44 05-01-2020
Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով. Տաթևիկ Ռևազյան
Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ`տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա նաև նշել է՝
«Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բուխարեստ, Tarom Avia
7. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)
ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`
1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic»
Նմանատիպ նյութեր
9391 դիտում
21:28 03-01-2020
Գյումրիից Աթենք, Երևանից Սալոնիկ` Ryanair-ով. սկսած 20 եվրոյից
3621 դիտում
20:03 19-05-2017
Տեղի կունենա «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում