Իտալիայի հյուսիսում մեքենան հարվածել է գերմանացի զբոսաշրջիկների. զոհվել է 6 մարդ
Իտալիայի հյուսիսում մեքենան բախվել է գերմանացի երիտասարդ զբոսաշրջիկների խմբին, զոհվել է վեց մարդ, 11 հոգի վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է [url=https://www.foxnews.com/world/car-plows-into-german-tourists-in-northern-italy-6-dead]Fox News[/url]-ը՝ հղում կատարելով երկրի հրշեջ գերատեսչությանը։
Մահացու միջադեպը տեղի է ունեցել Վալե Աուրինա համայնքի մոտ գտնվող գյուղում (Բոլցանո նահանգ), գիշերվա ժամը 1-ին, երբ գերմանացի զբոսաշրջիկները կանգնած էին իրենց ավտոբուսի մոտ։
Նշվում է, որ զոհերը մահացել են տեղում, իսկ ճակատագրական ավտոմեքենայի վարորդի արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ալկոհոլ։