1711 դիտում
19:01 01-08-2018
Հնդկաստանի հյուսիսում 106 մարդ Է զոհվել տեղատարափներից
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, ևս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել: Տեղեկացնում է [url=https://www.ndtv.com/india-news/up-rains-claim-14-more-lives-toll-rises-to-106-1893356]NDTV[/url] հեռուստաալիքը:
Նրա տվյալների համաձայն, երկրի հյուսիսի այդ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում տարերային աղետի զոհ Է դարձել 14 մարդ, եւս 7-ը տուժել են: Վնասվել Է առնվազն 600 բնակելի շենք: Ութար-Փրադեշում հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով սատկել Է շուրջ 80 անասուն, վնասվել են ցանքատարածություններ:
Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը տեղի իշխանություններին հանձնարարել Է նահանգի բնակիչներին ծանուցել գոյություն ունեցող սպառնալիքի մասին, ինչպես նաեւ կարգադրել Է առավելագույն օպերատիվությամբ ֆինանսական ու բժշկական օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին։
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
19:40 25-04-2021
106 տարի՝ 106 ծառի խորհրդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3374 դիտում
22:38 18-08-2017
Հնդկաստանի հյուսիսում քլորի արտահոսքից տուժել է 20 մարդ
Այս բաժնից
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1486 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1147 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները