211652_close_icon
views-count3893 դիտում article-date 11:54 08-01-2020

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին [url=https://news.am/arm/news/553255.html?fbclid=IwAR0yXreTpqn3mhnxFP5Jjk3i5bkX6QxN_hpDJZAgsGPGgnAgLHUZLVJMAao]NEWS.am[/url]-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/553255.html?fbclid=IwAR0yXreTpqn3mhnxFP5Jjk3i5bkX6QxN_hpDJZAgsGPGgnAgLHUZLVJMAao]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր