211652_close_icon
views-count4917 դիտում article-date 16:02 08-01-2020

Խամենեին ԱՄՆ-ին հասցված «ապտակ» Է համարել Իրանի հարվածը Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ իր երկրին հաջողվեց պատասխան տալ ԱՄՆ-ին՝ հրթիռակոծելով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս գիշեր մենք «ապտակ» տվեցինք նրանց»,-ասել Է նա Կում քաղաքում ունեցած ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է իրանական հեռուստատեսությունը: Ընդսմին Խամենեին ընդգծել Է, որ Իրանի այդ գործողություններն իրենց լրջությամբ զիջում են ամերիկյան հատուկ գործողությանը, որի ընթացքում հունվարին ավելի վաղ Իրաքում սպանվեց իրանական «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: «Դա համարժեք չԷր այն բանին, ինչ նրանք արեցին»,-նշել Է Իրանի ղեկավարը: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոլեյմանիի սպանությունը համեմատել Է մարդու կողմից ձեռքը կորցնելու հետ եւ խոստացել, որ դա անպատասխան չի թողնի: «Դուք գեներալ Սոլեյմանիի դեպքում ձեռքը կտրեցիք: Իսկ մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»,-Ռոհանիի խոսքը մեջբերել են իրանական ԶԼՄ-ները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) լույս հունվար 8-ի գիշերը հայտնել Է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին: «Նահատակ Սոլեյմանի» անվանումն ստացած ակցիան իրականացվել Է ի պատասխան հունվարի 3-ին Իրաքում ամերիկացի զինվորականների հատուկ գործողության հետեւանքով իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու: Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը հաստատել Է գրոհի փաստը: Նա նշել Է, որ «ժամը մոտավորապես 17:30-ին Իրանն ավելի քան 10 բալիստիկ հրթիռ Է արձակել Իրաքում ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ռազմաբազաների վրա»: «Միանգամայն ակներեւ Է, որ արձակումն իրականացվել Է Իրանի տարածքից»: Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են Ալ Ասադում եւ Էրբիլում գտնվող բազաներին, որտեղ տեղաբաշխված Է ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ռազմաօդային ուժերի անձնակազմը: Նախնական տվյալներով՝ օտարերկրյա զորակազմում զոհեր չկան: Ինչպես հայտնել Է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է պատասխան հնարավոր գործողությունների տարբերակները: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը տեղեկացրել Է, որ Թրամփը խորհրդակցություն Է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ: Դրան մասնակցել են փոխնախագահ Մայք Փենսը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ պաշտպանության նախարար Մար Էսփերը: Ինչպես հայտնել Է FARS իրանական գործակալությունը, Թեհրանը նախազգուշացրել Է, որ եթե Վաշինգտոնը որեւիցե գործողություն ձեռնարկի ի պատասխան ամերիկյան ռազմաբազաներին հասցված հրթիռահարվածների, ապա «նա կենթարկվի Էլ ավելի ցավագին ու ավերիչ հարվածների»: Միաժամանակ ԻՀՊԿ-ն տարածված հայտարարության մեջ ընդգծել Է, որ բոլոր այն երկրները, որոնք աջակցություն կցուցաբերեն ԱՄՆ-ին Իրանի դեմ գրոհների դեպքում, կդառնան իրանական հարվածների թիրախներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր