2504 դիտում
16:15 08-01-2020
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։
Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն առավոտյան հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։
Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հունվարի 8-ին, լարված ու իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում:
Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար էր եղել:
Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առողջապահության նախարարության Երևանի իրենց տաքուկ կաբինետներում նստած ինչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Որ մի «հանճարեղի» մտքով է անցել, որ ծննդատունն ու հիվանդանոցը լուծարեն: Այ խելոքներ, հետո էլ ասում եք, աշխատատեղեր ենք ավելացնում: Դուք ոչ թե ավելացնում, այլ աշխատող բժշկի, բուժքրոջ ողնաշարն եք կոտրում: Մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ միջամտի ու այս խնդիրը լուծի: Հասկանում ենք, որ դիմում ենք ծայրահեղ քայլի, բայց հենց մենք էինք նաև միացել ժողովրդի այն զանգվածին, ովքեր փողոց փակելով իշխանության բերին Ն. Փաշինյանին ու նրա թիմին ու, ցավոք, հիմա նրա թիմի որոշ անդամներ ցավ են պատճառում ու պռոբլեմներ ստեղծում մեզ համար: Ճանապարհը փակած ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեր խնդրին միջամտի վարչապետը»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
21:57 13-01-2020
ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»