2111 դիտում
11:50 09-01-2020
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվել է
Երևան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ որոշումը կբողոքարկի:
Հատուկ քննչական ծառայությունը փոփոխել էր Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
12:56 01-10-2019
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը. Armtimes.com
2189 դիտում
17:47 06-11-2019
Դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
12964 դիտում
23:14 28-09-2019
Ձերբակալվել է ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը. ՔԿ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»