211652_close_icon
views-count51643 դիտում article-date 13:37 09-01-2020

Մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում. խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք»- մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/mareta.zaxaryan/posts/770317136810206]օգտատեր [/url]Մարիետա Զաքարյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով բաց նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև. [b]Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուր հայ ժողովուրդ.[/b] Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։ Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուրք- ենիչեներներին վայել, ստոր մեթոդով դաժանությամբ մորթելով և թալանելով, ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում՝ երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։ Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա, այլև զինակոչիկ, որն անցնում էր բուժզննում, որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին թշնամուց։ Խոր ցավով ուզում ենք տեղեկացնել ,որ մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար և շարջառիթը եղել է միայն թալանը Կան ենթադրություններ , որ մարդասպանը կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել։ Մարդասպանը կանխամտածմած կատարել է մեր որդու սպանությունը, որպեսզի դառնա քրեական հեղինակություն «գող»։ Ցավալի փաստ է, որ նման հանցագործները մեր երկրում ունեն փաստաբան ընտրելու իրավունք։ Մենք սովոր ենք, որ հայ մարդուն սպանողին անվանենք «թուրք» , ապա ինչպես անվանենք «թուրք»-ի կողմից կատարած հանցագործությունը պաշտպանող փաստաբանին , երևի թե «АДВОКАТ ДЬЯВОЛА»։ Հարց է ծագում, ի՞նչ խղճով է այդ փաստաբանը ծախսելու արյունոտ փողորը կամ ի՞նչ ոգով է դաստիարակելու իր երեխաներին։ Հարգարժան վարչապետ. Խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք»- մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը և դատավարությունը։ Քանի որ մեր երկրում մահապատիժը գոյություն չունի հետևաբար խնդրում ենք մարդասպանի համար սահմանել ցմահ ազատազրկում։ Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանի ծնողներին, մեր ցավը և կսկիծը մեղմացնելու նպատակով կուզենաինք նրանք բնակվեին ՝ խաղաղ բնակչությունից հեռու հեռավոր ազատագրված տարածքներում ՝ որոնց ազատագրմանը 1993-1994 թվականներին մասնակցել է սպանված Էդուարդի հայրը՝ Պավել Բեգլարյանը։ Կոչով դիմում ենք ողջ հանրությանը վերոնշյալ ոճիրը չմատնել անտարբերության, կիսվել և տարածել որդեկորույս ծնողների բաց նամակը։ Մենք գիտենք ինչպես վարվել արտաքին թշնամինների հետ, սակայն չգիտենք ինչպես վարվել մեր ներքին թշնամու հետ խնդրում ենք հետամուտ լինել, որպեսզի դատավարությունը լինի արդար և անաչառ, մարդասպանը ստանա իր արժանի պատիժը, քանի որ դա կարող է վերաբերվել բոլորին։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/27/1143970/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը, քննիչ Անդրեսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։ Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գ-ն, ով մեղադրվում է հասակակից տղային առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան դատարանից տեղափոխել էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (անչափահասների գաղութ): [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր