5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն այցելել է մարտական հենակետեր
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը եւ կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը:
Այս մասին հայտնում են ՀՀ զինված ուժերից։
Հրամանատարության անունից զորամիավորման հրամանատարի տեղակալը շնորհավորել է դիրքապահ զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթել խաղաղ եւ անվտանգ ծառայություն։