30262 դիտում
09:40 27-11-2016
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, հայտնվել են փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար գյուղի գերեզմանատան մոտ գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Վարդենիսի ոստիկանության օպերատիվ խումբը:
Հրշեջները գյուղացիների օգնությամբ մեծ դժվարությամբ փորձել են նախ կրակի տարածումը կանխել, ինչից հետո մարել առաջացած հրդեհը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը գտնվում էր նշված գյուղի 12-րդ փողոցում, պատկանում է Գուրգեն Պետրոսյանին, ով սոցիալապես անապահով է, խնամքին ունի անչափահաս երեխաներ և արդեն քանի օր է՝ գիշերում է հարևանների տանը:
Հուսով ենք, որ հրապարակմանը օպերատիվ կարձագանքի Գեղարքունիքի մարզպետը և օգնության ձեռք կմեկնի իրոք սոցիալապես վատ պայմաններում գտնվող և օգնության կարիք ունեցող ընտանիքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7563 դիտում
19:23 07-07-2014
Բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքը խարդախության հետևանքով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ