8707 դիտում
22:41 10-01-2020
Արմեն Աշոտյանը շնորհավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ բացատրում է, թե ինչու դա չէր անում անցած տարիներին. aravot.am
[url=https://www.aravot.am/2020/01/10/1087431/?fbclid=IwAR1DCbmXFdRFW8bJQpUlmDik3Cdbp7Jwf1r72IqUMQMM9FEVfaLmmpBItns]Aravot.am[/url]-ը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին, երբ լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը, «24TV»-ին տված հարցազրույցում ասաց. «Այսօր մի կարեւոր օր է պետություն սիրող մարդկանց համար, որոնց շարքում դասում եմ ինձ եւ հարյուր հազարավոր այլ մարդկանց: Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Անկախ քաղաքական այն մեծ տարաձայնություններից, որ ունեմ ես եւ ինքը, իմ կուսակցությունը եւ իր քաղաքական ուժը, անկախ այն քննադատությունից, որ հնչեցրել եմ ու էլի կհնչեցնեմ իր հասցեին՝ ուզում եմ շնորհավորել: Շնորհավորել որպես քաղաքակրթական ժեստ՝ առ այն, որ եթե մենք իրոք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է կարողանանք շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, բանտից հանենք երկրորդ նախագահին, երրորդ նախագահի դեմ չհարուցենք շինծու մեղադրանքներ դիզելի գործով, որից «բլինչիկի» ծիծաղն էլ է գալիս, չորրորդ ղեկավարի նկատմամբ լինենք հարգալից: Բայց այս ամենը վերեւից պետք է գա: Մենք պետական ապարատի մաս չենք ու «տակից» այդ ժեստն անում ենք:
Ես գնահատում եմ այն մարդկանց դերը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոնք պետականության տարիներին իրենց կյանքի մի հատված, խելք, գիտելիք, դրել են պետության կայացման, զարգացման գործում: Տարաձայնություններ եղել են, կան ու կլինեն: Չեմ խորշի նորից քննադատելուց, բայց կրկնում եմ՝ պետք է սովորել շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, պետք է սովորել հանդուրժել երկրորդ նախագահի հնարավոր ազատումը, ոչ թե ատելության մթնոլորտ ստեղծել, պետք է հանել այդ շինծու մեղադրանքները եւ դադարեցնել «վհուկների որսը» երրորդ նախագահի նկատմամբ: Եվ երբ այս ամենը լինի՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի բողոքի նրանից, որ ինչ-որ ֆեյքեր իր կամ իր մերձավորների նկատմամբ անարդար են, քանի որ ինչ ցանում ես՝ այն էլ հնձում ես: Հատկապես, եթե ցանում ես քամի, ինչպես չինացիներն են սիրում ասել՝ կարող ես հնձել փոթորիկ»:
«Առավոտը» Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այս փաստարկները հաշվի առնելով, ինչո՞ւ չեն շնորհավորել Լեւոն Տեր Պետրոսյանի 60-ամյակը, 65-ամյակը, 70-ամյակը, երբ ՀՀԿ-ն իշխանության էր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/01/10/1087431/?fbclid=IwAR1DCbmXFdRFW8bJQpUlmDik3Cdbp7Jwf1r72IqUMQMM9FEVfaLmmpBItns]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
7667 դիտում
09:13 29-01-2016
Ով է իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանին վիրահատված բժիշկը. «Իրավունք»
3158 դիտում
19:04 07-05-2021
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
3127 դիտում
09:54 20-05-2014
Շուշան Պետրոսյանը բացատրում է` ինչու լրագրողներին անբարոյական անվանեց․ Ժամանակ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից