211652_close_icon
views-count3127 դիտում article-date 09:54 20-05-2014

Շուշան Պետրոսյանը բացատրում է` ինչու լրագրողներին անբարոյական անվանեց․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Հատված հարցազրույցից. [b]Տիկին Պետրոսյան, ի՞նչ է տեղի ունեցել ԱԺ-ում, ըստ մամուլի հրապարակումների՝ լրագրողներին անբարոյական եք անվանել: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ասել եք՝ դուք անբարոյական եք:[/b] Ինչպես ես կարող եմ կարգին լրագրողներին անբարոյական համարել, չէ՞ որ կան այդպիսիք եւ այդպիսիք իրենց աշխատանքով են պահում ոլորտը, որովհետեւ համատարած լիներ այն, ինչ ես այսօր ի նկատի ունեի, իսկ ես նկատի ունեի անբարոյական աշխատաոճը, մենք չէինք ունենա նորմալ լրատվություն, իսկ մենք ունենք այդ սյուները, եւ միայն հարգանք ու պատիվ նրանց, ինչպես եւ յուրաքանչյուր ոլորտի պրոֆեսիոնալի: Կան այդպիսիք, եւ բնավ պարտադիր չէ, որ այդպիսիք ինձնից հարցազրույց չեն վերցրել, ես կարդում եմ, ասում եմ հրաշալի հայերեն է, լավ միտք է: Ինչ վերաբերում է՝ այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ինձ իսկապես շատ կիրթ եւ անթերի հայերենով հարց տվեց (իսկ ես միշտ հետեւողական եմ նման հարցերում)՝ ինչպես կգնահատեք Վերնսիաժի դեպքերը: Ի՞նչ գնահատական կարելի է տալ վանդալիզմին: Հարցն ինձ զարմացրեց եւ ես խնդրեցի անջատել խցիկը, խցիկը անջատեցին: Եվ քանի որ այս մի քանի օրերին ես տեսնում եմ մամուլում ինչ է կատարվում, ցանկացած կայքի որոնման մասում գրում ես Շուշան Պետրոսյան եւ բերում է ստահոդ հոդվածներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, շատ են վիրավորանքը, պատվերով գրված հոդվածները, եւ տեսնում ես սա դեղին է, սա շատ դեղին է, սա շատ խիտ դեղին մամուլն է եւ այլն, բայց այդ մասին չեմ քննարկում: Այնքան է եղել, ինձ ժպտադեմ մոտեցել են, հետո տեսել եմ, որ նա է այդ նողկալի հոդվածի հեղինակը: Սա աշխատաո՞ճ է: Ինչ վերաբերում է «Ազատությանը», այս երկու տարիների ընթացքում երկու-երեք հարցազրույց եմ տվել, ինձ հարց են տվել, ես չեմ հետաքրքրվում ով է իմ առջեւ, հետո տեսնում եմ կտրում են, աշխատաոճ է, դրա համար իրենք գումար են ստանում, պատվեր են կատարում եւ այլն, բայց դա էլ մի կողմ զազրախոսությունները իմ ազատությունն ու իմ իրավունքն են: Եվ ես պահանջում եմ որ իմ ազատությունները եւ իմ իրավունքը պաշտպանված լինի եւ այդ զարզարախոսությունները նրանք պարտավոր են մաքրելու»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր