211652_close_icon
views-count211722 դիտում article-date 18:02 13-01-2020

Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ին կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա-ին երկաթյա ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր