Իրանի երկինքն անվտանգ է բոլոր թռիչքների համար. զինված ուժերի գլխավոր հրամանատար
Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբևէ: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմա Մուսավին, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը:
«Իրանական երկինքն այսօր ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբևէ»,-ընդգծել է նա:
Մուսավիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մատնանշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և մյուս ստորաբաժանումների միջև կոորդինացման կարևորությունը երկրի հակաօդային համակարգի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար:
Զինված ուժերի գլխավոր հրամանատարը վստահեցրել է, որ մարդկային սխալը, որն անցյալ շաբաթ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի կործանման, կասկածի տակ չի դնի ԻՀՊԿ-ի ակնառու ձեռքբերումները։