2443 դիտում
22:10 14-01-2020
Հայաստանում ծնունդների թվի անկումը նվազում է. նախարարն ակնկալում է ծնելիության աճ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է Հայաստանում ծնունդների թվի անկման նվազում և կանխատեսում է ծնելիության ավելացում: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1001373.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը բարձրացնում է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնության որակը, որը նույնպես կարող է նպաստել ծնելիության ավելացմանը:
«2019 թվականին 2018 թվականի համեմատ ունենք ծնելիության անկման մի փոքր նվազում. Կարող եմ ասել, որ ծնելիության անկման տեմպը ավելի ցածր է: 2018 թվականին 2017 համեմատ եղել է 1000-ով պակաս ծնունդ, 2019 թվականին 2018 թվականի համեմատ 700-ով պակաս ծնունդ: Այսինքն` եթե տենդենցը այսպես գնա, ունենալու ենք զրոյական մակարդակ, ծնունդների թիվը հավասարվելու է նախորդ տարվա ծնունդների թվին և ունենալու ենք աճ: Ծնելիությունն ավելանում է, և հետևաբար դեմոգրաֆիկ իրավիճակը շտկվելու մեծ շանսեր ունի»,- եզրափակեց Թորոսյանը:
Նմանատիպ նյութեր
675 դիտում
22:54 18-01-2023
Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում
1872 դիտում
17:22 24-07-2014
Արցախում անցյալ տարվա համեմատ ծնունդների թվի աճ է գրանցվել
1510 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան