1518 դիտում
19:26 15-01-2020
Հրայր Թովմասյանը Ջիանի Բուքիքիոյի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 15-ին, տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:
Այս մասին հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
15:28 11-04-2019
Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ
9947 դիտում
15:50 21-05-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ ծավալված աղմուկի մասին
Այս բաժնից
793 դիտում
11:42 23-10-2024
Հրաժարականի տեքստը պատրաստ է․ բալասանյանականները երկօրյա ժամկետում կհեռանան Գյումրու ղեկից. Aravot.am
730 դիտում
09:45 23-10-2024
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. Լարսը բաց է