Եթե եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել. Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մաքսային արտոնություններ տրամադրել ՀՀ-ում ձիթապտղի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի ընկերությանը։
Փոխնախարար Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431,5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ: Նրա խոսքով, ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաև արտահանել երրորդ երկրներ:
Քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց դեռևս չեմ կարծում, որ արդյունաբերական ծավալների կարող ենք աճեցնել:
«Չնայած որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին երևի կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել: Կիվի արդեն աճեցնում են, և բավականին լուրջ ծավալներով»,- հավելեց վարչապետը: