1207 դիտում
11:55 26-08-2024
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար. Եթե նույնը կրկնվի, կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով. Ավինյան
Նախորդ շաբաթ տրված հանձնարականը ոչ ամբողջությամբ է կատարվել։ Հանձնարարականներին վերաբերող բոլոր այն զեկույցները, որոնք պետք է ներկայացվեին այսօր, ամբողջական չենք ստացել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ կրկնվելու դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսեն գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով։
Քաղաքապետն անդրադարձավ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում բարձրաձայնվող խնդիրներին՝ նշելով, որ կան հանձնարարականներ, որոնք բացվել են ապրիլ-մայիս ամիսներին, մինչդեռ որևէ արձագանք չեն ստացել։
«Մենք ունենք 15 օր բոլոր հին հարցերին որևէ պատասխան տալու համար, դրանից հետո խաղի կանոնը հետևյալն է՝ քաղաքացին որևէ խնդիր բարձրաձայնեց այդ հարթակով, մենք ունենք ընդամենը 3 օր պատասխանելու համար։
Քաղաքացին 3 օրվա ընթացքում մեզնից պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենալու՝ կամ խնդիրը լուծվել է, կամ՝ ինչ ժամկետում է լուծվելու։ Մենք 3 օրից ավել ժամանակ չունենք քաղաքացուն պատասխանելու համար։ Սա չի նշանակում, որ ամբողջ բակի բարեկարգումը պետք է արվի երեք օրում, բայց քաղաքացին պետք է իմանա, թե երբ պետք է անենք», - ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացուն տրված պատասխանը պետք է դառնա իրենց ծրագիրը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո քաղաքացին պետք է ևս մի ծանուցում ստանա արված աշխատանքի մասին։
«Նախկին բոլոր հանձնարարականների համար կա 15 օր ժամանակ։ 15 օր անց արդեն կսկսենք անհատականապես նայել՝ որտեղ են ամենաշատ խնդիրները, և կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել», - եզրափակեց Երևանի քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր
3793 դիտում
09:21 21-12-2017
ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում նույնը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանձնվի․ «168 ժամ»
4096 դիտում
16:10 16-01-2020
Եթե եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել. Փաշինյան
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»