68253 դիտում
22:05 16-01-2020
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. տեղացած ձյան ու ճանշինականների վատ աշխատանքի արդյունքում բեռնատարը մի կերպ է խուսափել ձորն ընկնելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում ճանապարհն ամբողջությամբ առավոտյան պատված է եղել մերկասառույցով, ինչի արդյունքում բեռնատար ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ճանապարհը:
MAN մակնիշի 315 DD 06 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հրաշքով է կարողացել մեքենան կանգնեցնել՝ ձորից մոտ մեկ կմ հեռավորության վրա, հակառակ դեպքում այն մոտ 100 մետր սահելու էր ձորը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ տեղի ճանշինը ճանապարհն աղ ու ավազով սկսել է մշակել դեպքից հետո միայն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+