3843 դիտում
22:18 16-01-2020
Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ. pastinfo.am
«Վետո» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել սպանության սպառնալիքի գործով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանի դիմումի հիման վրա։
[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/01/16/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%84%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB/935378?fbclid=IwAR2TC1uJ-Ga_5BbjymghcC0TXGPeDZF1-OgCDkiLfchehGy1rE9rPdtNCx0]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման արգելքով պայմանավորված, մանրամասներ հաղորդել չի կարող։
«Կարող եմ ասել, որ գործը սպանության սպառնալիքի հոդվածով է հարուցված։ Դիմող կողմը Լարա Ահարոնյանն է, ես էլ հարցաքննվել եմ կասկածյալի կարգավիճակով, այսինքն, վկայի, բայց ինձ պարզաբանվել է կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները։ Ես իրավունք եմ ունեցել ցուցմունք չտալու , որը սովորական վկան չունի»,-ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ չի հրաժարվել ցուցմունք տալ։
Նարեկ Մալյանը ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը եւ որեւէ մեկի հասցեին սպանության սպառնալիք երբեւէ չի հնչեցրել ։ «Ես Լարա Ահարոնյանին անձամբ երբեք չեմ տեսել։ Միանշանակ, սա իմ հանրային գործունեության դեմ ուղղված 100 –րդ ոտնձգությունն է, բայց, ոչ մի նոր բան, հերթական շառն է, որով սորոսականները փորձում են պատասխանատվության դաշտ բերել ինձ, ինչը մինչեւ այս պահը չի հաջողվել իրենց։ Ավելի ծանր հոդվածներով էլ են իմ մասով բողոքներ ներկայացվել՝ ինքնասպանության հասցնել.... ինչ ասես՝ չի եղել, քաղհայցեր կան, էլի բացառապես սորոսականների կողմից, հարձակում է տեղի ունեցել խուլիգանական խմբի կողմից։ Այդ ամենը կապված է բացառապես ի հանրային գործունեության հետ»։
Նարեկ Մալյանը չբացառեց, որպես մեղադրյալ ներգրավվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցաքննվել է կասկածի շուրջ։ «Հնարավոր համարում եմ ամեն ինչ՝ կարող է կարգավիճակս փոխվի, կարող է մեղադրյալ դառնամ, կարող է ինձ կալանավորեն այդ գործով։ Հնարավոր է ամեն ինչ։ Ես ոչինչ չեմ բացառում»,-ասաց Նարեկ Մալյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/01/16/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%84%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB/935378?fbclid=IwAR2TC1uJ-Ga_5BbjymghcC0TXGPeDZF1-OgCDkiLfchehGy1rE9rPdtNCx0]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
33255 դիտում
15:36 05-08-2020
Քննչական կոմիտեն հարցաքննել է Վանաձորի գլխավոր ճարտարապետին, քաղաքապետը չի հրավիրվել. pastinfo.am
1714 դիտում
09:35 06-06-2019
Նարեկ Մալյանին դրամաշնորհ կտա՞ն. «Ժամանակ»
2412 դիտում
17:39 21-11-2020
Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ներկայացուցիչներ Նարեկ Մալյանին և Ռոբերտ Մելքոնյանին
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան