211652_close_icon
views-count33258 դիտում article-date 15:36 05-08-2020

Քննչական կոմիտեն հարցաքննել է Վանաձորի գլխավոր ճարտարապետին, քաղաքապետը չի հրավիրվել. pastinfo.am

Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետին մեղադրում է չարաշահումների մեջ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Վանաձորի քաղաքապետին մեղադրանք չկա առաջադրված։ «2020 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի 12 հասցեում գտնվող նախկին հիվանդանոցի շենքի վաճառքը կատարվել է ձևական աճուրդով, որի արդյունքում հիշյալ շենք-շինությունը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով», - «[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/08/05/%D5%94%D5%B6%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B3%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/1037679?fbclid=IwAR34glPuWxgPQJQUE0DMvHKXi-809ZqPVzy630rr8IVsIuxXNLN9KhoNA88]Փաստինֆո[/url]»-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ 2020 թվականի փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, որը նույն օրն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Շինության արժեքը պարզելու, օտարման գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումները, ինչպես նաև գործով նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է համալիր դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նախաքննության ընթացքում, այս պահի դրությամբ, վկայի դատավարական կարգավիճակով, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Վանաձոր համայնքի գլխավոր ճարտարապետը: Իսկ համայնքի ղեկավարը դեռևս չի հրավիրվել հարցաքննության: Բացի այդ, Վանաձոր համայնքի ղեկավարի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել Վանաձոր համայնքի ավագանու անդամներին, սակայն կապված համաճարակի հետևանքով առաջացած իրավիճակի հետ, ավագանու անդամները քննության չեն ներկայացել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/08/05/%D5%94%D5%B6%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B3%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/1037679?fbclid=IwAR34glPuWxgPQJQUE0DMvHKXi-809ZqPVzy630rr8IVsIuxXNLN9KhoNA88]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր