1858 դիտում
21:22 17-01-2020
Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը:
Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և բարձր մակարդակով անցկացմանը:
STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
19:39 15-01-2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին
1130 դիտում
18:54 24-02-2014
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում