1626 դիտում
19:39 15-01-2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին:
Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների:
STARMUS-ի 6-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են, մասնավորապես, STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային փառատոնը Երևանում անցկացվի հավուր պատշաճի:
STARMUS-ի խորհրդի անդամներն են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Queen» ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է:
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
21:22 17-01-2020
Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը