211652_close_icon
views-count2307 դիտում article-date 21:48 17-01-2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»,- նշված է ցավակցական խոսքում:

Նմանատիպ նյութեր