2169 դիտում
16:02 18-01-2020
Դատախազությունը ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը
Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Այս մասին[url=https://www.tert.am/am/news/2020/01/18/Prosecutor/3187961?fbclid=IwAR2XlWW1Lp-UE8t5eIfRkUAwcKxdPMggbi-X1a1mhL3PFvIVSkRnEk3qSwc] Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գրությունն ուսումնասիրվում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ`պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում առկա չէ հանցագործություն: Գրության ներքո ստորագրել է խորհուրդի անդամ Արսեն Բաբայանը։
Ըստ տարածած հաղորդագրության, խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
10:10 10-12-2019
ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում վաղաժամ կենսաթոշակի գնալ. «Ժամանակ»
9100 դիտում
19:47 27-02-2020
Սահմանադրական դատարանի 7 դատավորից ոչ ոք չընդունեց իշխանության առաջարկը՝ գնալ վաղաժամ կենսաթոշակի. Tert.am
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»