8627 դիտում
22:55 22-12-2019
Խոսրով Հարությունյան. Եթե նախագահը ստորագրի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, ԱԺ ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ. 168.am
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2019 թվականի ներքին զարգացումները դիտարկում է՝ որպես իրարամերժ զարգացումներ: Նրա համար ներքաղաքական զարգացումների ամենամեծ մտահոգությունը դատական համակարգի դեմ արշավն է, հայտնում է [url=https://168.am/2019/12/22/1227048.html]168.am[/url]-ը:
«Դատական իշխանության խնդիրը հանրության սպասելիքները բավարարելը չէ: Դատական իշխանության լեգիտիմությունը բացառապես կապ չունի հանրության սպասելիքների բավարարման հետ: Դատական իշխանության լեգիտիմությունը Սահմանադրությանն ու օրենքներին նվիրված լինելն է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:
«Դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը հակաժողովրդական է: «Այն ո՞ր դատավորն է, որ ինձ կասի՝ ո՛չ»,- այս թեզը դատական համակարգը ոչնչացնում է»,- հավելեց Հարությունյանը:
Հանրության սպասելիքները բավարարելը Սահմանադրական դատարանի խնդիրը չէ: Բարձրագույն դատարանը կարող է միայն սահմանադրականության ապահովման տեսանկյունից սպասելիքներ բավարարել:
Նախկին պատգամավորը համոզված է՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Ճգնաժամ կլիներ, եթե այդ պետական ինստիտուտը չկարողանար կատարել իրեն վերապահված լիազորությունները: Այսօր ՍԴ-ն ունակ է այդ լիազորությունները կատարել և կատարում է:
«Այն, որ երկու հոգի կարծում են, որ Սահմանադրական դատարանի մյուս դատավորներն արժանի չեն դատավոր կոչվելու, դա որևէ պարագայում ճգնաժամ չի կարող առաջացնել: Ճգնաժամ չէ նաև այն, որ մի ամբողջ քաղաքական մեծամասնություն է այդպես մտածում»,- ասաց Խ. Հարությունյանը:
«Հանրային կաշառքը», որը, ըստ Հարությունյանի՝ իշխանություններն առաջարկում են Սահմանադրական դատարանի 7 դատավորին՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով, Հարությունյանի համար վտանգավոր է իրավական, ժողովրդավարական պետություն ձևավորելու գործընթացում: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի 7 դատավորի քաղաքացիական կամքով է պայմանավորված՝ արդյո՞ք մեր երկիրը ժողովրդավարական պետության զարգացման ճանապարհով կգնա, թե՞ ոչ:
«Եթե նախագահն անգամ ստորագրի ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը, ապա խորհրդարանական ընդդիմությունն իր քաղաքական դիրքորոշումն ամրապնդելու համար՝ կարող է ինքը դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
2169 դիտում
16:02 18-01-2020
Դատախազությունը ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը
1485 դիտում
10:34 11-12-2019
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ընդունելու հարցը. ՈՒՂԻՂ
3969 դիտում
12:31 26-07-2017
Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Թրամփը ստորագրի պատժամիջոցների մասին օրենքը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»