2715 դիտում
23:03 19-01-2020
Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան
«Շատ ցավալի դեպք է եղել: Կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին ընկերներին: Քննություն է ընթանում: Պետք է սպասենք և քննությանը հետևենք: Եթե ուզում ենք նորմալ իրավական երկիր ունենանք, պետք է առաջինն աշխատենք, որ ինստիտուտները զարգանան և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք »,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու պատճառաբանված արդյունք տեսնելու համար:
Մարուքյանն ասաց, որ ցանկացած սպանության, ինքնասպանության դեպք տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ պետք է հետևություններ անել և կոնսպիրացիաների մեջ մտնել;
Ինչ վերաբերում է հասարակության տրամադրությանը, ապա Մարուքյանն ասաց, որ մթնոլորտը Հայաստանում իրապես դրական չէ և դրսից Հայաստանի իրադրությանը հետևող ցանկացած մարդ լավ հետևություններ չի անում, ինչը կազդի ամեն ինչի վրա:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
17:36 25-04-2021
Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
7459 դիտում
12:24 03-10-2018
Վարչապետի թեկնածու առաջադրելը ձախողված քայլ է լինելու, ռևանշի առումով ոչինչ չի տալու. Էդմոն Մարուքյան. Tert.am
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»