211652_close_icon
views-count7456 դիտում article-date 12:24 03-10-2018

Վարչապետի թեկնածու առաջադրելը ձախողված քայլ է լինելու, ռևանշի առումով ոչինչ չի տալու. Էդմոն Մարուքյան. Tert.am

Մի քանի դրվագներում շեշտվել է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, բայց չկա հուշագիր և դա, բնականաբար, բանավոր խոսակցությունների մակարդակում է, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/03/Edmon-maruqyan/2808940]Tert.am[/url]-ը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներին: «Եթե անգամ այլ ուժերի կողմից առաջադրվեն թեկնածուներ, ապա դա անիմաստ կլինի. ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն: Կա հեղափոխություն և չկա հնարավորություն՝ մեկ այլ մարդու առաջադրելու և վարչապետ ընտրելու։ Եթե դա արվի, դա ձախողված քայլ է լինելու»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/03/Edmon-maruqyan/2808940]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր